NEWS.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ապարանում` Արա լեռան ամառանոցների մոտ այս գիշեր սպանություն է տեղի ունեցել: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության մամուլի ծառայությունից: Ըստ այդմ, Ոստիկանության Ապարանի բաժին այսօր` հուլիսի 20-ին՝ ժամը 05։15-ին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան ամառանոցների ճանապարհին ՎԱԶ 21011 մակնիշի մեքենայում դիակ կա։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ քնչական խումբը նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է Երեւանի բնակիչ 69-ամյա Սերգեյ Հովսեփյանի դիակը՝ հրազենային վնասվածքով։ Ըստ որոշ տեղեկությունների, սպանվածն աշխատում է տարադրամի  փոխանակման կետերից մեկում

Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։