Մուամար Քադաֆին կարող է մնալ Լիբիայում, եթե չմասնակցի երկրի քաղաքական կյանքին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն՝ նշելով, որ այս տարբերակը համարում է կրակի դադարեցման նախապայման, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ Քադաֆին կմնա Լիբիայում, սակայն պայմանով, որ նա չի մասնակցի երկրի քաղաքական կյանքին։ Մենք կրակի դադարեցման գործընթացն սկսելուց առաջ հենց այս քայլին ենք սպասում»,- ասել է Ժյուպեն։




























