Թուրքիայի իրավապահ մարմինները վրացի վեց մարմնավաճառների են ձերբակալել։ Ինչպես հայտնում է GHN-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, վրացի կանայք եղել են 23 «գիշերային թիթեռնիկների» խմբում։

Ինչպես պարզվել է փաստաթղթերից, վրացի կանայք Թուրքիայում են գտնվել կամ ուսման կամ աշխատանքի նպատակներով, սակայն մարմնավաճառությամբ են զբաղվել։ Բացի վրացուհիներից, ձերբակալվածների թվում եղել են ռուս, բելառուս, ուկրաինացի, մոլդովացի կանայք։