Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 61-րդ կառավարությունը ձեւավորելուց հետո առաջին այցը կատարել է Կիպրոսի թուրքական հատված։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝  Կիպրոսի թուրքական հատված ժամանելուց հետո Էրդողանը ելույթով է հանդես եկել, որի ընթացքում հայտարարել է, թե Կիպրոսի հանրապետություն գոյություն չունի։ «Կա միայն Հարավային Կիպրոսի հունական վարչակազմ եւ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ Էրդողանի չճանաչած Կիպրոսի հանրապետությունը Եվրամիության անդամ է եւ 2012-ից նրան է անցնում ԵՄ-ի ժամանակավոր ղեկավարումը։