ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունից:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արթուր Գրիգորյանը կյանքից հեռացել է այսօր՝ հիվանդանոցում: