Հանրապետության տարածքում` փետրվարի 5-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի  6-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ: Փետրվարի 5-ին, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը  5-6-ի գիշերը կնվազի  8-10, ցերեկը՝ 4-6 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում փետրվարի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Փետրվարի 5-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Երեւանում առաջիկա գիշերը կլինի -7-9, վաղը ցերեկը՝ + 3 + 5։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը -15 -20, ցերեկը՝ -3-7,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -14-17, ցերեկը՝ -2 -5,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -8 -11, ցերեկը՝ 0 + 3,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -2-5,

Լոռիում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ 0+ 5,

Տավուշում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ + 6 + 10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -15-19, ցերեկը՝ -4-7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0+4,

Արարատում՝ գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ + 4 + 7,

Արմավիրում՝ գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ + 4 + 7,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -14-17, ցերեկը՝ -2-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ + 2 + 6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ + 6 + 10,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ + 1 + 5,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1 -5, ցերեկը՝ +6 + 10։