Մարդիկ, ովքեր շփվել են COVID-19-ով հիվանդների հետ, այլեւս ստիպված չեն լինի ինքնամեկուսացվել, վկայում է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժշկի որոշումը, որը հրապարակվել է իրավական տեղեկատվական պորտալում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Փաստաթղթում նշվում է, որ ուժը կորցրել է սանիտարահամաճարակային կանոնների այն կետը, որը այդ անձանց համար 7-օրյա կարանտին էր սահմանում։
Որոշումն ուժի մեջ կմտնի կիրակի օրը։
Այն մասին, որ իշխանությունները նախատեսում են աստիճանաբար վերացնել կոնտակտային անձանց սահմանափակումները, այս շաբաթվա սկզբին հայտարարել էր Վլադիմիր Պուտինը։ Նա պարզաբանել էր, որ դա բացատրվում է COVID-19-ի ընթացքի առանձնահատկություններով՝ «օմիկրոնով» վարակվելու դեպքում։





























