Օմբուդսմանն ամփոփում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքը: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հաղորդագրությունում:

««Լավ սովորեք. հատկապես օտար լեզուներ, և ձեր առաջ կբացվի իրական գիտելիքի աշխարհը». այս խորհուրդը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամենահաճախն է տալիս երեխաներին հանդիպումների ժամանակ:

Օմբուդսմանն ամփոփում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքը. «Ցանկացած որոշման հիմքում պետք է լինի երեխայի լավագույն շահը. երեխաների խնամքի ու պաշտպանություն իրականացնող հաստատություններից մինչև խնամակալության ու հոգաբարձության մարմիններ»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ նախորդ տեսանյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով:

Անհատական գործերով աշխատանք՝ https://bit.ly/3GlHzOE

Կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանք՝ https://bit.ly/3rrSYI9» »,-ասված է հաղորդագրությունում