Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է պաշտոնը լքելու եւ իր պարտականությունները նոր ղեկավարին փոխանցելու պատրաստակամության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես անհամբեր սպասում եմ պարտականությունները իրավահաջորդին հանձնելու օրվան»,- ասել է նա՝ նշելով, որ կհանդիպի նոր ղեկավարի հետ, այնուհետեւ կհրավիրի առանձնազրույցի։ Դուտերտեն նաեւ նշել է, որ երազում էր վերջապես իրեն «հեռացող նախագահ» անվանել։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ նախատեսում է հեռանալ Մալականյանգից (Ֆիլիպինների նախագահի պաշտոնական նստավայրը) մինչեւ մարտ կամ ապրիլ: «Ես իրերս եմ հավաքում, մի քանիսն արդեն տուն եմ ուղարկել»,- ասել էն։

Ֆիլիպինցիները մայիսի 9-ին կընտրեն նախագահ, փոխնախագահ եւ ավելի քան 300 պատգամավոր: Սահմանադրության համաձայն՝ Դուտերտեն չի կարող վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։