Հայաստանի ԴԱՀԿ ծառայությունում այսօր` հուլիսի 20-ին «էլեկտրոնային վարույթ» համակարգի ներդրման հարցեր են քննարկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն ու ՀԲ «Դատաիրավական  բարեփոխումների»  երկրորդ ծրագրի վերահսկողության  առաքելության  պետական  հատվածի  կառավարման ներկայացուցչներ Դավիթ Մելիքյանն ու  Կլաուս Դեքերը։

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները դրական են գնահատել ՀԲ-ի  եւ ԴԱՀԿ-ի հետ  համագործակցության արդյունքները եւ  այդ համատեքստում կարեւորել  ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների  կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները: Մասնավորապես՝ նոր ռազմավարական  գործողությունների ծրագրերի շրջանակում քննարկվել են «էլեկտրոնային  վարույթ» համակարգի ներդրմանն առնչվող  հարցեր:

Միհրան Պողոսյանը հույս հայտնել, որ փոխգործակցությունը շարունակական կլինի:

ՀԲ-ի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակելու  ԴԱՀԿ ծառայության ծրագրերի իրականացման գործընթացներին: