Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, այսօրվանից` հուլիսի 21-ից մինչեւ օգոստոսի 30-ը դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղով: Պատճառն այն է, որ սկսվել են Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2-րդ փուլի աշխատանքները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչեւ շինարարական աշխատանքների ավարտը Ծիծեռնակաբերդի խճուղով շահագործվող Երեւանի ներքաղաքային երթուղիների աշխատանքը կազմակերպվելու է հետեւյալ ուղեգծերով.

- ավտոբուսային հ.հ.19, 26, 33 եւ միկրոավտոբուսային հ.հ.62, 70, 74, 87, 102 երթուղիները Լենինգրադյան փողոցից երթեւեկելու են Կիեւյան-Օրբելու փողոցներով-Մարշալ Բաղրամյան պողոտայով-Պռոշյան-Պարոնյան փողոցներով-Մաշտոցի պողոտայով, այնուհետեւ գործող ուղեգծով.

- միկրոավտոբուսային հ.90 երթուղին Կիեւյան փողոցից երթեւեկելու է Հալաբյան փողոցով-Հրազդանի կիրճով-Աթենքի փողոցով-Ծովակալ Իսակովի պողոտայով, այնուհետեւ գործող ուղեգծով£

- միկրոավտոբուսային հ.110 երթուղին Սեբաստիայի փողոցից երթեւեկելու է Ծովակալ Իսակովի պողոտայով-Վերֆելի (Կիլիկիա)-Աթենքի փողոցներով-Հաղթանակի կամուրջով, այնուհետեւ գործող ուղեգծով: