Եվրոպական կենտրոնական բանկը բանկերին պատրաստում է Ռուսաստանի կողմից հովանավորվող կիբեռգրոհին՝ Ուկրաինայի հետ հարաբերություններում լարվածության աճին զուգընթաց, հաղորդում Է Reuters-ը ՝ վկայակոչելով  իր աղբյուրները։

Ֆրանսիայի նախկին նախարար Քրիստին Լագարդի գլխավորած Եվրոպական կենտրոնական բանկը, որը հսկողություն է իրականացնում Եվրոպայի խոշորագույն վարկատուների նկատմամբ, պատրաստ է Ռուսաստանից աշխատեցրած  բանկերի վրա կիբեռգրոհների սպառնալիքին, պնդում են աղբյուրները։

Աղբյուրի խոսքով ՝ բանկերը կիբեռռազմական վարժանքներ են անցկացնում, որպեսզի ստուգեն գրոհները հետ մղելու իրենց ունակությունը։

ԵԿԲ-ն, որն առանձնացրել է կիբեռանվտանգության խոցելիությունների վերացումը որպես իր առաջնահերթություններից մեկը, հրաժարվել է մեկնաբանություններից։

Հունվարի վերջին Նյու Յորքի ֆինանսական ծառայությունների վարչությունը ֆինանսական հաստատությունների համար նախազգուշացում էր հրապարակել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում պատասխան կիբեռգրոհների մասին, ինչը կհանգեցնի ԱՄՆ-ի պատժամիջոցներին։

Կրեմլը բազմիցս հերքել է  ամբողջ աշխարհում հաքերային հարձակումների հետ Ռուսաստանի առնչությունը, եւ հայտարարել , որ պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների եւ այլ երկրների հետ կիբեռհանցագործությունների դեմ պայքարում։

Այնուամենայնիվ, Եվրոպայում կարգավորիչները բարձր պատրաստվածության վիճակում են։

Բրիտանական կիբեռանվտանգության ազգային կենտրոնը խոշոր կազմակերպություններին կոչ է արել բարձրացնել կիբեռանվտանգության նկատմամբ իրենց  կայունությունը՝ Ուկրաինայի շուրջ լարվածության սրման ֆոնին։

Երեքշաբթի գերմանական Baffin վերահսկողական մարմնի ղեկավար Մարկ Բրենսոնը առցանց խորհրդաժողովում հայտարարել է, որ կիբեռպատերազմը փոխկապակցված է աշխարհաքաղաքականության եւ անվտանգության հետ։

Սպիտակ տունը նաեւ Ռուսաստանին մեղադրել է 2017 թվականին NotPetya-ի դեմ ուղղված ավերիչ կիբեռգրոհի մեջ, Երբ վիրուսը շարքից հանել Է Ուկրաինայի ենթակառուցվածքի մի մասը՝ հազարավոր համակարգիչներ տասնյակ երկրներում։

Ոմանք, սակայն, կարծում են, որ ուկրաինական ճգնաժամն անճանաչելիության աստիճանի ուռճացրած է։  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգթոնին եւ լրատվամիջոցներին մեղադրել է խուճապ բորբոքելու մեջ։