Իսպանիայի թագավոր Ֆելիպեն վարակվել է COVID-19-ով եւ յոթ օր կմնա մեկուսացման մեջ, ասվում է թագավորական պալատի հայտարարության մեջ։

«Նորին մեծության առողջական ընդհանուր վիճակը լավ է, եւ նա կշարունակի ինստիտուցիոնալ գործունեությունը իր նստավայրից»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ թագուհի Լետիցիան եւ նրանց դուստրը՝ արքայադուստր Սոֆիան, որեւէ ախտանիշ չունեն։