Հերթական օձի խայթողն է գրանցվել, այս անգամ Վայոց ձորում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 20-ին` ժամը 19.50-ին Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոցից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում օձի խայթոցով հոսպիտալացվել է Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի բնակիչ 14-ամյա Կարեն Գրիգորյանը:

Ըստ հերթապահ բժշկի գնահատման` Կ.Գրիգորյանի առողջական վիճակը բավարար է: