Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հուլիսի 19-ի հրամանով պաշտոնից ազատվել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարանի պետ Էդիկ Գալստյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանy NEWS.am-ին հայտնեց, որ Է. Գալստյանն գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում:

Թե ինչի համար է աշխատանքից ազատվել Էդիկ Գալստյանը, Աշոտ Ահարոնյանը որեւէ կերպ չմեկնաբանեց:

Նշենք, որ ըստ հավաստի տեղեկությունների, ոստիկանապետը ոստիկանության Ներքին անվտանգության վարչությանը հանձնարարել է նշված մեկուսարանում ծառայողական քննություն անցկացնել: