Հարավային Կալիֆորնիայի բնակիչը, ով online ռասիստական քարոզ էր տեղադրել ինտերներտում, որտեղ առաջարկում էր գնդակահարել Բարաք Օբամային 2008-ի նախագահական ընտրարշավի ժամանակ, չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել: Հուլիսի 19-ին նման որոշում է կայացրել ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը: Նշենք, որ այս հարցում դատավորների տեսակետները տարբեր են եղել, գրում է Los Angeles Times-ը:

Այս որոշումով չեղյալ է համարվում այդ քարոզի հեղինակ Վալտեր Բաղդասարյանի մեղադրական եզրակցությունը, որը կայացվել էր երկու տարի առաջ Սան Դիեգոյի դաշնային դատավորի կողմից: Երկու տարի առաջ կայացված որոշմամբ, Բաղդասարյանը մեղավոր էր ճանաչվել երկրի նախագահի թեկնածուի հասցեին սպանության, առեւանգման կամ մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք տեղալու մեջ:

Իսկ արդեն հիմա, վերաքննիչ դատարանի վճռի մեջ նշվել է, որ թեեւ Բաղդասարյանի կողմից օգտագործված մակդիրները «զզվելի» են եղել, բայց գիտակից մարդը լուրջ չէր վերաբերի online չաթի ժամանակ հնչած նրա կտրուկ խոսքին: