Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, եղել Գյումրիում եւ Ամասիայում:

Ամասիայի  կենտրոնում Սերժ Սարգսյանը ծանոթացել է մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքերին, որոնք դեռ շարունակվում են: Շենքը 1970թ-ի կառույց է. այն ամրացվում է, որից հետո այնտեղ կգործի Ամասիայի  մանկապարտեզը եւ համայնքային կենտրոնը կամ գյուղապետարանը: Շենքի հիմնանորոգումն իրականացվում է Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Ծրագրի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 100.5 մլն դրամ:

Նշենք, որ շինաշխատանքներն սկսվել են 2010թ. օգոստոսի վերջին:  Աշխատանքների գրեթե 80 տոկոսն ավարտված է: Այն ամբողջությամբ կավարտվի մինչեւ տարեվերջ: