Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Agence France-Presse-ին։
«Մակրոնը շաբաթ օրը բանակցություններ կվարի Բայդենի, Շոլցի եւ Զելենսկու հետ»,- գրում է գործակալությունը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կողմերը քննարկել էին Մինսկի պայմանավորվածությունների կատարման գործում առաջընթացի ուղիները։ Զրույցը 1 ժամ 40 րոպե է տեւել։





























