Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հաստատել է իրենց տարածքում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպումն ընդունելու Անկարայի պատրաստակամությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես Ուկրաինա կատարած մեր այցի ժամանակ մամուլի ասուլիսում հայտարարեց նախագահը [Թայիփ Էրդողանը], մենք հաճույքով կհամաձայնենք միջնորդությանը, եթե երկու կողմերը համաձայնեն։ Մենք սիրով համաձայնում ենք ընդունել «Մինսկի եռյակի» հանդիպումը։ Մենք ասում ենք, որ Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ մեր օգնությամբ։ Ռուսաստանը նույնպես պետք է դրական վերաբերվի դրան»,- CNN Turk հեռուստաալիքի եթերում ասել է Չավուշօղլուն։ «[ՌԴ-ից] դրական կամ բացասական պատասխան չկա»։