Ճանապարհային ոստիկանության ծառայողները հուլիսի 20-ին Թբիլիսյան խճուղուց ոստիկանության Դիլիջանի բաժնի տուգանային հրապարակ են տեղափոխել 44-ամյա Անդրեյ Ղ.-ի՝ առանց համապատասխան վարորդական իրավունքի վարած «ԳԱԶ-3285» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի սրահում, տուգանային հրապարակ ընդունելու ժամանակ, վարորդի նստելատեղի տակ հայտնաբերել եւ առգրավել են «ԻԺ 38» տիպի օդամղիչ հրացան:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:



























