«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 21-ին ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմել է 366.64 դրամ: Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարն արժեւորվել է 0.18 տոկոսով:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 3.5 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը թանկացել է մոտ կես դրամով` փոխանակման կետերի կողմից ընդունվում է առավելագույնը 365.5-ով, վաճառվում` 367.5-ով: