Եթե ավտոտեսուչը վարորդից տուգանք է գանձում` առանց կտրոն տրամադրելու, ապա այդ մասին պետք է հայտնել ոստիկանության թեժ գծով (54 69 14, 54 69 12): Այդ մասին այսօր` հուլիսի 21-ին լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
Նրա մեկնաբանմամբ` եթե իրավախախտում անողը չի վիճարկում խախտումը, ապա տեսուչը իրավասու է տեղում գանձել տուգանքը, սակայն պարտադիր պետք է կտրոն լրացնի:
Ներկայումս շրջանառության մեջ է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, ըստ որի` տեսուչներին կարգելվի տեղում տուգանք վերցնելը: Սակայն կարող է կիրառվել բանկային քարտի միջոցով տուգանք ստանալու մեխանիզմը, եթե ճանապարհային ոստիկանությունը համապատասխան տերմինալներ ունենա:




























