Օհայո նահանգի փոքր քաղաքներից մեկի քաղաքապետը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ազգային թերթերում հայտնվեց նրա հայտարարությունը, ըստ որի սառցատակ ձկնորսության թույլտվությունը մարմնավաճառության կհանգեցնի, գրում է NYP-ն:

Հադսոնի քաղաքապետ Քրեյգ Շուբերտն անցյալ շաբաթ քաղաքային խորհրդի նիստին ենթադրել էր, որ տեղական այգում սառցատակ ձկնորսության թույլտվությունը կարող է մարմնավաճառության հանգեցնել:

«Հաջորդ տարի ինչ-որ մեկը կվերադառնա եւ կասի, որ X ժամանակով սառցե տնակ է ուզում Հադսոն Սփրինգս այգում: Եվ եթե այդ ժամանակ վրաններով ձկնորսություն թույլ տաք, դա մեկ այլ խնդրի՝ մարմնավաճառության կհանգեցնի»:

Շուբերտը, ում մեկնաբանությունները վիրուսային են դարձել սոցցանցերում, ավելի ուշ պարզաբանել է, որ իր հայտարարություններն «արվել են համայնքի համար մտահոգված լինելու պատճառով»: Նա հավելել է. «Մի քիչ հումոր ավելացնելու իմ փորձը սխալ  ընկալվեց»։