Թուրքիայի Վան քաղաքի ծանր հանցագործությունների դատարանը որոշել է կալանավորել երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի գերենալ Յաշար Բեյուքանըթին, հաղորդում է trend.az-ը` վկայակոչելով թուրքական Star թերթը:

Վանի ծանր հանցագործությունների դատարանի այս որոշումը կապված է 2005 թվականին Շեմդինլիի շրջանի Հաքքարի բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության հետ:

Այդ ժամանակ, ոստիկանության շենքի դիմաց PKK-ի կազմակերպած ահաբեկչական ակտի հետեւանքով վիրավորվել էր 23 մարդ: Ահաբեկչությունից հետո ոստիկանության եւ բնակչության միջեւ բախումներ էին տեղի ունեցել, որի հետեւանքով, սպանվել էր 1, վիրավորվել` 2 մարդ: