Գերմանիայի Բունդեսթագի Ձախ խմբակցության համանախագահ Դիտմար Բարչը նախկին կանցլեր Անգելա Մերկելին միջնորդի դեր է առաջարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մերկելը Գերմանիայի կառավարությունը գլխավորել է 16 տարի՝ 2005-ից 2021 թվականներին։
«Նա հակամարտության երկու կողմերում էլ հեղինակություն ունի, որն անհրաժեշտ է՝ իրավիճակը հանդարտացնելու համար»,- ասել է Բարչը Funke մեդիախմբին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը չունի այնմիջնորդական դերը, որն ուներ Մերկելը։




























