Ռուսաստանը չի մասնակցի ԵԱՀԿ-ում Վիեննայի փաստաթղթի շուրջ Կիեւի կողմից պահանջվող խորհրդակցություններին, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» - ն: «Ոչ, չենք լինի», - ասել Է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

ԵԱՀԿ-ում Վիեննայի փաստաթղթի շուրջ Կիեւի խնդրած խորհրդակցությունները պլանավորված են երեքշաբթի՝  մոսկովյան ժամանակով ժամը 17: 00-ին, ավելի վաղ հայտնել են կազմակերպությունում նախագահող Լեհաստանի առաքելությունում:

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները հանդիպում են հրավիրում ՌԴ-ի եւ Վիեննայի փաստաթղթի այլ անդամ պետությունների մասնակցությամբ, որը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը չի պատասխանել ռազմական գործունեության մասին տեղեկատվության տրամադրման վերաբերյալ Կիեւի հարցմանը։