Վրաստանում դեպի վրաց-հայկական սահման տանող Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի միջազգային նշանակության ճանապարհի ակտիվ վերանորոգվում է իրականացվում։ Սա ամենակարճ ճանապարհն է, որը Քվեմո Քարթլիի շրջանը եւ Հայաստանը կապում է Թբիլիսիի հետ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Վերանորոգվում են ճանապարհի երկու հատվածներ՝ մեկը ութ կիլոմետրանոց (30-րդ կմ-ից մինչեւ 37-րդ կմ), եւ երկրորդը՝ յոթ կիլոմետրանոց (40-րդ կմ-ից 46-րդ կմ):
Մինչ այդ օբյեկտի անցանելի հատվածը ծածկում են խճաքարի շերտով եւ եզրաքարեր են տեղադրում, հայտնում է Վրաստանի Ավտոճանապարհային վարչությունը։ Վերանորոգման աշխատանքները 2022թ․ հոկտեմբերին կավարտվեն։
«Նախագիծը կապահովի ավտոմեքենաների եւ հետիոտների անվտանգ տեղաշարժը եւ էապես կբարելավի այստեղ բնակվող ընտանիքների բնակարանային պայմանները»,- նշված է Ավտոճանապարհային վարչության հաղորդագրության մեջ։




























