Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMHSYAN.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Դրախտիկ գյուղի բնակիչ, 42-ամյա Էդգար Թորոսյանը իր վարած ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենայով  Սևան-Ճամբարակ–Արդանիշ ավտոճանապարհի  39-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 3 երեխաների հայր էր: