Արաբ միլիարդատեր-շեյխի մտքով հետաքրքիր մի միտք է անցել` Երկրագնդի վրա իր անունը գրել այնպես, որ դրանով հիանան այլմոլորակայինները:

Նա հրամայել է իրեն պատկանող կղզիներից մեկի` ալ-Ֆուտաիսի ափին, ավազի վրա գրել իր անունը` HAMAD: Այդ գրությունը ափին գրվել է մեկ կիլոմետր երկարություն ունեցող տառերով: Գրության երկարությունը կազմում է 4 կմ, գրում է բրիտանական The Sun թերթը:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով Forbes-ին, Համադ անունով շեյխը Աբու-Դաբի էմիրության իշխող ընտանիքի կազմում է: Նրա կարողությունը կազմում է 22,6 մլրդ դոլար:

Շեյխի մեքենաների հայտնի հավաքածուն բաղկացած է 200 մեքենաներից, այդ թվում 7 հատ Mercedes 500 SEL-ից, որոնցից յուրաքանչյուրը ծիածանի մի գույնն ունի եւ օգտագործվում է շաբաթվո կոնկրետ մեկ օրը: Իր ավտոմեքենաները ավտոտնակներում պահելու փոխարեն, նա մեքենաների համար հատուկ բուրգ է կառուցել: