ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեում այսօր ավարտվել է ՀՀ կառավարության 27.01.2022 թ. թիվ 90-Ա որոշմամբ դասական աճուրդով օտարման ներկայացված ՀՀ Երևան քաղաքի Նորքի Այգիներ 180 հասցեում գտնվող շենք-շինությունների (ընդհանուր մակերեսը՝ 2018.12 քառ. մետր) և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի (ընդհանուր մակերեսը՝ 1.84871 հեկտար) աճուրդը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարությունից։

Գույքը ներկայացվել է օտարման 1 207 233 750 ՀՀ դրամով։

Հայտարարված աճուրդի հաղթող է ճանաչվել միակ հայտատու «Տեխնոտուն» ՍՊԸ-ն։

Հաշվի առնելով, որ գույքն օտարման է ներկայացվել աճուրդով և հիմք ընդունելով ՀՀ

օրենսդրության պահանջները՝ աճուրդի հաղթողը պարտավորվել է 10-օրյա ժամկետում վճարել գույքի օտարման արժեքն ամբողջությամբ։