Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 17-ի նիստում փոփոխություն է կատարել ՀՀ-ում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգում:
Գործող կարգում սահմանված չէ, թե համատեղությամբ գիտամանկավարժական գործունեությունը իրականացնող անձը որքան ակադեմիական ժամ ծանրաբեռնվածության դեպքում կարող է հավակնել դոցենտի գիտական աստիճան ստանալու համար:
Հստակեցվել է համատեղությամբ աշխատողը երբ կարող է դիմել դոցենտի գիտական կոչում ստանալու համար` եթե գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվում է առնվազն 150 ակադեմիական ժամ ժամավճարով:
Նոր կարգավորմամբ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, որոնք ունեն դոցենտի կոչում շնորհվում է պրոֆեսորի գիտական կոչում, եթե նրանք ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 25 տարվա ստաժ, առնվազն վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում:
Հստակեցվել են նաև աշխատանքային ստաժի տարիները:




























