Հայաստանում փետրվարի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն առաջիկա 4 օրերին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը Երեւանում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +10+12:
Օդի ջերմաստիճանը մարզերում․
Շիրակում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ 0 + 5,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0 + 4,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +5 + 7,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0 + 5,
Լոռիում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +5 + 9,
Տավուշում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ + 8 + 12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0 + 3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6 + 9,
Արարատում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ + 10 + 12,
Արմավիրում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +9 + 11,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ 0 + 3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10 + 12,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 8 + 11,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +5 + 9,
Արցախում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 9 + 13։




























