ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարծիքով՝ Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքը «շատ մեծ է», բայց ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունը պահպանվում է, փոխանցում է «Голос Америки»-ն։
Ըստ նախագահի՝ «նշաններ կան, որ նրանք (ռուսական զորքերը) պատրաստ են մտնել Ուկրաինա»։ Նա ավելացրել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի պլաններ չունի։ Հարցին, թե որքանով է մեծ ռուսական ներխուժման սպառնալիքը ներկա պահին, Բայդենը պատասխանել է. «Շատ մեծ է»։
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը չի հեռացրել իր զինծառայողներին Ուկրաինայի հետ սահմանից, եւ որ ԱՄՆ-ը հիմքեր ունի կարծելու, թե Ռուսաստանը գործողությանը մասնակցել է կեղծ դրոշի ներքո, որը Մոսկվան կօգտագործի ներխուժումն արդարացնելու համար։ Միեւնույն ժամանակ, նախագահն ասել է, որ հարցի դիվանագիտական լուծումը դեռեւս հնարավոր է։





























