Բելառուսն ու Ռուսաստանը կդիմակայեն իրենց դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Այն, որ մենք՝ ռուսաստանցիներս եւ բելառուսներս, կդիմանանք եւ դուրս կգանք այդ հիբրիդային պատերազմից, արդեն հասկանալի է», - ասել է նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Լուկաշենկոն չնչին է անվանել նրանց շանսերը, ովքեր կփորձեն կոտրել Բելառուսը։

«Այդ մարդկանց շանսերը՝ ուժով կոտրել Բելառուսը, չնչին են։ Եվ գնալով դրանք ավելի ու ավելի չնչին կլինեն։ Նրանց մոտ ոչինչ չի ստացվի», - ասել է նախագահը։

Նա նաեւ հեքիաթ է անվանել Բելառուսում բռնապետության մասին խոսակցությունները։

«Մենք պարզապես ադեկվատ ենք արձագանքում նրանց, ում նրանք (Մինսկի հակառակորդները Արեւմուտքում) դրդում են Բելառուսում պետական հեղաշրջման», - հավելել է նախագահը:

«Իսկ Արեւմուտքն էլ ակտիվորեն փորձում է մեր փախածների ձեռքերով եթե ոչ ապակայունացնել, ապա գոնե սրել իրավիճակը երկրում։ Այնտեղ, ճիշտ է, վաղուց արդեն ոչ ոք իրեն չի զվարճացնում 2020 թվականի օգոստոսի կրկնության պատրանքներով», - ասել Է Լուկաշենկոն։

«Դա կարեւոր է, դա ամրապնդում է վստահությունը նրանում, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել ամենաբարդ իրավիճակները, դիմակայել ցանկացած մարտահրավերի եւ սպառնալիքների, եւ կառուցել մեր ընդհանուր ապագան։ Եվ թող ոչ ոք հույս չունենա, որ մենք կսասանվենք ինչ-որ բարդությունների, դժվարությունների եւ խնդիրների առջեւ», - ընդգծել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն հայտարարել է, որ Արեւմուտքը առիթ կգտնի Բելառուսի եւ ՌԴ-ի դեմ տնտեսական պատերազմը շարունակելու համար։

«Նրանք, միեւնույն է, առիթ կգտնեն, որպեսզի հետագայում եւս խորացնեն այդ տնտեսական պատերազմի սանձազերծումը։ Դա պարզապես պատժամիջոցներ չեն, դա տնտեսական պատերազմ է, որը սանձազերծվել է մեր միության (Բելառուսի եւ Ռուսաստանի) դեմ», - ասել է նա։