Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայց է ներկայացրել Լոս-Անջելեսի դատարան, որում հայտնել է, թե մտադիր չէ իր նախկին կնոջը` Մարիա Շրայվերին ալիմենտ վճարել: Նույնը վերաբերում է նաեւ դատական ծախսերին:
Նշենք, որ 63-ամյա Շվարցենեգերի եւ նրա 55-ամյա կնոջ վեճ հիմնական առարկան հենց այդ կետն է: Պարտավորությունների եւ ունեցվածքի բաժանման պայմանները կհաստակեցվեն ապահարզանի ժամանակ: Զույգը, որը համատեղ ամուսնական կյանքով ապրել է 25 տարի, ապահարզանի մասին հայտարարեց այս տարվա մայիսին: Կոլիֆորնիայի նախկին նահանգապետը խոստովանեց, որ կինը լքել է իրեն այն բանից հետո, երբ իմացել է ամուսնու դավաճանության եւ արտաամուսնական որդու մասին, որն արդեն 13 տարեկան է: Տղայի մայրը շուրջ 20 տարի սպասուհի է աշխատել բաժանվող զույգի տանը:




























