Կոտայքի մարզի Երեւան-Սեւան ավտոճանապարհի 48-րդ կմ-ում այսօր` հուլիսի 22-ի գիշերը ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 3144 համարանիշի տաքսի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել ծառին եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել երկու ուղեւորներ` Գոռը եւ Սաշան (ազգանուններն չի հաջողվել պարզել, մոտ 25 տարեկան են), որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ Գոռին տեղափոխել են Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Ժամը 06.18-ին հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդի եւ երրորդ ուղեւորի դիակները, որոնց ինքնությունները դեռ չի հաջողվել պարզել, եւ հանձնվել իրավապահ մարմիններին: