Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը որոշում են կայացրել շարունակել Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումը Դոնբասում իրավիճակի սրման պատճառով: Այդ մասին կիրակի հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Միութենական պետության արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի եւ Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ Բելառուսի Հանրապետության նախագահն ու Ռուսաստանի Դաշնության առաջնորդը որոշում են կայացվել շարունակել միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումը»,-հայտարարել է Բելառուսի ՊՆ Վիկտոր Խրենինը՝ ամփոփելով «Միութենական վճռականություն-2022» համատեղ օպերատիվ զորավարժությունների նախնական արդյունքները:

Նրա խոսքով՝  ընդհանուր առմամբ՝ այդ ստուգման ուղղվածությունը մնում է անփոփոխ. այն պետք է ապահովի ադեկվատ արձագանքում եւ Միութենական հանրապետության ընդհանուր սահմանների հարեւանությամբ հակառակորդ ուժերի ռազմական պատրաստության ապաէսկալացիան այն ֆոնին, որ հարեւան երկրները արտահերթ կարգով ժամանակակից զենք են կուտակում: