ԵՄ-ն որեւէ պետության վրա չի ծախսել ավելի շատ գումար, քան արվում է Ուկրաինայում, որը 2014 թվականից ի վեր Բրյուսելից ստացել է 17 միլիարդ եվրո, սակայն դեռեւս պետք է անցնի զարգացման ու բարեփոխումների երկար ուղի: Այդ մասին կիրակի հայտարարել է ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը Մյունխենի անվտանգության համաժողովին ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդկերպ նա պատասխանել է Էստոնիայի նախկին նախագահ Կերստի Կալյուլայդի՝ ԵՄ կազմում Ուկրաինային ընդգրկելու մասին բանակցությունների մեկնարկի հավանականության մասին հարցին:

«Չկա պետություն, որտեղ ԵՄ-ն ծախսում է ավելի շատ միջոցներ, քանի Ուկրաինայում: 17 միլիարդ եվրոն շատ քիչ է: Սակայն այդ երկիրը դեռեւս պետք է անցնի բարեփոխումների երկար ուղին»,-հայտարարել է Բորելը:

Իր հերթին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, պատասխանելով նույն հարցին, առաջարկել է Կիեւի հետ սերտ կապեր զարգացնել, սատարել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու նպաստել բարգավաճմանը»: