Լոռիի մարզում հուլիսի 21-ին տեղացած անձրեւի եւ կարկուտի հետեւանքով առաջացած սելավաջրերը լցվել են մարզի Լուսաղբյուր գյուղի հարակից երկաթգծի «Ղալթախչի» կայարանի շենքը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ վնասվել են երկաթգծի էլեկտրական սարքավորումները, սելավաջրերը լցվել են հարակից ցանքատարածություններ, բնակելի տների եւ օժանդակ կառույցների նկուղներ, ջրախեղդ են եղել 2 հորթ եւ հավեր:
Ժամը 19.00-ի սահմաններում «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի վթարավերականգնողական ծառայության կողմից երկաթգծի աշխատանքը վերականգնվել է:




























