Ռուսաստանի Կրասնոդարի մարզում հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը զինված մանկապիղծ-մանյակը մտել է «Տեաժնի» մանկական ճամբարի տարածք: Նա դանակով սպառնալով, մի քանի աղջնակների նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», հանցագործին ձերբակալել են տաք հետքերով: Պարզվել է, որ նա Սուխոբուզի շրջանի բնակիչ է, ով նախկինում արդեն մեկ անգամ դատապարտվել է բռնաբարության համար: Մանկապիղծի անունը չի հաղորդվում:
Նշվում է, որ տղամարդը բանտից ազատ է արձակվել մի քանի ամիս առաջ:
RBC-ի տվյալներով, Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն անձամբ հանձնարարել է Գլխավոր քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի ստորաբաժանման ղեկավարին մանրամասն ստուգում իրականացնել փաստի առնչությամբ եւ պարզել պատասխանատու անձանց մեղքը, որոնք թույլ են տվել հանցագործին առանց դժվարության մուտք գործել ճամբարի տարածք:




























