Թուրքիայի Վան քաղաքի օդանավակայանը վերանորոգումից հետո կդառնա միջազգային: Այս մասին հայտնել է այսօր օրերին Երեւանում գտնվող Վանի առեւտրա-արդյունաբերական խորհրդի անդամ Աբդուլլահ Թունջեմիրը:

Դա տեղի կունենա օդանավակայանում միջազգային ստանդարտներին համապատասխա նոր տերմինալի բացումից հետո: Նրա ներկայացմամբ, եթե ամեն բան լինի այնպես, ինչպես նախատեսված է, ապա Երեւան-Վան եւ հակառակ ուղղությամբ ավիաչվերթի առաջին թռիչքը կկայանա սեպտեմբերի 11-ին: