Երեկվա կարճատեւ վերելքից հետո ամերիկյան դոլարն այսօր` հուլիսի 22-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կրկին արժեզրկվեց:
Դոլարի միջին փոխարժեքը բորսայական գործարքների արդյունքում կազմել է 365.98 դրամ` արժեզրկումը երեկվա համեմատ 0.18 տոկոս է:
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 5.3 մլն դոլար, ընդ որում բանկերը պատրաստակամ են եղել դոլար վաճառել 366 դրամով:
Կանխիկ արտարժույթի փոխանակման կետերում դոլարը հիմնականում առաջարկվում է 367 դրամով, ընդունվում` 364.5-ով:




























