Բջջային կապի ռուսաստանյան օպերատոր «Մեգաֆոն» ընկերությունն իր բաժանորդների SMS-հաղորդագրությունները հրապարակելու համար որոշել է նրանց փոխհատուցել յուրօրինակ կերպով` առաջարկելով տեքստային հաղորդագրությունների կամ խոսակցությունների անվճար փաթեթներ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, միաժամանակ, վերահսկողական հանձնաժողովը դատական հայց է ներկայացրել «Մեգաֆոնի» դեմ`  լեցենզավորման պայմանները խախտելու  եւ կապի գաղտնիքը չպահպանելու համար: Դրա համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն`  մինչեւ 40 հազար ռուբլու չափով: