Փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ: