Ֆրանսիական միջուկային ավիակիրը կայանել է Կիպրոսի գլխավոր «Լիմասոլ» նավահանգիստում՝ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում երկամսյա տեղակայման շրջանակներում, հայտնում է AP-ն։

«Շառլ դը Գոլ» ավիակիրը գլխավորում է հարվածային խումբը, որը բաղկացած է երկու կործանիչից եւ հետախուզանավից, որոնք հակասուզանավային եւ հակաօդային պաշտպանության, ինչպես նաեւ մատակարարող նավի եւ միջուկային սուզանավի խնդիրներ են կատարում:

Ֆրանսիական ռազմածովային նավատորմը հայտարարել է, որ ավիակրի տեղակայումը նպատակ ունի ցույց տալ տարածաշրջանում Ֆրանսիայի ռազմական հզորությունը եւ Իրաքի տարածքում «դեռեւս վտանգ ներկայացնող» «Իսլամական պետության» մնացորդների դեմ պայքարին աջակցությունը:

Rafale ավիակրի 20 ծովային կործանիչներ պետք է թռչեն Սեւ ծովի վրայով եւ համատեղ վարժանքներ անցկացնեն Ռումինիայի ռազմաօդային ուժերի հետ։ Բայց դեռ պարզ չէ, թե ինչպես կարող է Ուկրաինայի պատերազմը փոխել հարվածային խմբի առաքելությունը։