Վանդոմ քաղաքում այսօր մահացել է Ֆրանսիայի ամենածեր բնակչուհին`  113-ամյա Մաթիլդա Օսանը: Ինչպես հաղորդում է  ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, Օսանը ծնվել է 1898 թ-ին եւ պատմական մի շարք իրադարձությունների վկան է եղել:  Թեեւ ֆրանսուհին երկու անգամ ամուսնացել է ու դուստր ունի, սակայն  կյանքի վերջին տարիներն անցկացրել է ծերանոցում:  Թոռների եւ ծոռների մասին ոչինչ չի հաղորդվում: