Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Բաքու կատարած այցի ընթացքում ադրբեջանական զինվորական ղեկավարության հետ կքննարկի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետների երկարաձգման հեռանկարները։
Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել են ռուսական զինվորական գերատեսչության մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում Սերդյուկովը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ բանակցություններ կվարի ադրբեջանցի գործընկերոջ՝ Սաֆար Աբիեւի հետ։
«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկու երկրների զինված ուժերի վիճակն ու զարգացումը, ռազմական եւ ռազմատեխնիկական հետագա համագործակցության, մասնավորապես Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետների երկարաձգման հարցը»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ Պնախարարությանը։
Այցը կավարտվի հուլիսի 26-ին։




























