Բաքվի մետրոպոլիտենի «Դարնագյուլ»-«Ազի Ասլանով» երթուղու երթեւեկությունը դադարեցվել է: Ադրբեջանական APA գործակալությանը ուղեւորները հայտնել են, որ գնացքը շուրջ 20 րոպե կանգնել է «Էլմլյար Ակադեմիյասը» կայարանում:
Կայարանի հերթապահները հայտնել են, որ դադարի պատճառն այն է, որ ինչ-որ մարդ ինքնասպանություն է գործել «Նիզամի» կայանարում:
Ոստիկանության բաժնից հայտնել են, որ այսօր` հուլիսի 25-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում «Նիզամի» կայարանում ինքնասպանություն է տեղի ունեցել: Ինչ-որ մարդ, ում անունը չի հաղորդվում, նետվել է գնացքի տակ: Դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան:
Տեղի ունեցածի առթիվ հետաքննություն է սկսվել:




























