Quad երկրների (ԱՄՆ, Ավստրալիա, Հնդկաստան եւ Ճապոնիա) ղեկավարները հաստատել են իրենց կողմնակցությունը ազատ եւ բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, որտեղ հարգվում են բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ երկրներն ազատ են ռազմական, տնտեսական եւ քաղաքական հարկադրանքից։

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԱՄՆ նախագա Ջո Բայդենի հետ միասին «քննարկել են Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը եւ հումանիտար ճգնաժամը եւ գնահատել դրա հետեւանքները։ Նրանք պայմանավորվել են ստեղծել հումանիտար օգնության եւ տարերային աղետներից օգնության նոր մեխանիզմ, որը թույլ կտա Quad-ին լուծել ապագա հումանիտար խնդիրները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ կապուղի կտրամադրի Ուկրաինայում ճգնաժամին արձագանքելու համար»,- ասվում է գագաթաժողովի ամփոփիչ հաղորդագրությունում։

Նրանք նաեւ պայմանավորվել են «առաջիկա ամիսներին» առերես հանդիպել Տոկիոյում։