Ծաղկաձորում հուլիսի 23-ին Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նրանցից մեկը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ո՞վ է ՀՀ նախագահի ամենասիրելի բանաստեղծը եւ ի՞նչ կարող է նա կարդալ:

Ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է. «Ես սիրում եմ Նարեկացի, սիրում եմ Քուչակ, Չարենց, սիրում եմ Սեւակ, շատ-շատերին: Գիտեք, մենք ունենք փայլուն բանաստեղծներ, ովքեր գոհարներ են ստեղծել: Իսկ լավագույն բանաստեղծություններից մեկը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է, որը կկարդամ ձեզ համար»: